Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք

185
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 266 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 348 մարդ, ևս 2-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 24 862 թեստ։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,07 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,71 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,43 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 652 235 դեպք, որից 1 632 194 հիվանդ ապաքինվել է, 16 781-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 868 689 մարդ, օրական 1 063։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ