Գլխավոր էջ Նորություններ «Հենց հերթը հասնում է գիրք կարդալուն՝ QR կոդ են ուզում»․ քաղաքացի

«Հենց հերթը հասնում է գիրք կարդալուն՝ QR կոդ են ուզում»․ քաղաքացի

380
0

Ինչպես գիտենք հանրային վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվան կամ թեստավորման QR կոդերը։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ QR կոդերը չսկանավորելու դեպքում ֆոտոշոփի տարրական գիտելիքներ ունեցող անձն էլ կարող է այն կեղծել, ինչպես նաև շատ դեպքերում վարակված, սակայն չթեստավորված անձինք իրենց կանաչ QR կոդերով հանգիստ կարողանում են օգտվել բոլոր հանրային վայրերից, որտեղ գործում է տվյալ սահմանափակումը։

Սակայն, ինչպես հասցրել ենք նկատել, շատ ու շատ վայրեր դադարել են պահանջել այդ QR կոդերը, և քաղաքացիների համար ապահովում են ազատ ելումուտ։ Ինչ վերաբերում է գրադարաններին, այնտեղ ևս գործում է սահմանափակումը, սակայն օրերս ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակավ հայտնեց դժգոհությունը՝ ասելով, որ բոլոր հնարավոր և անհնարին վայրերում ազատ ելումուտ է, հենց հերթը հասնում է գիրք կարդալուն, կամ աշխատելուն՝ QR կոդ են ուզում։ 

Մեկնաբանություններում ևս այլ օգտատերերը հայտնում էին նույն կարծիքը, որ բոլոր վայրերում այլևս չի պահանջվում QR կոդեր, իսկ գրանադարնում դեռևս գործում է խիստ սահմանափակումը։ Ուստի, հանուն արդարության պետք է ասել, որ այո՛, շատ վայրեր ուղղակիորեն անտեսում են այս սահմանափակումը, իսկ վերահսկողության մասին խոսելն ուղղակի ավելորդ է, ինչը գրադարանների դեպքում կարծես այնքան էլ այնպես չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ