Գլխավոր էջ Գլխավոր «Աղի փոխարեն օգտագործեք թարմ կանաչեղեն»․ ԱՆ

«Աղի փոխարեն օգտագործեք թարմ կանաչեղեն»․ ԱՆ

1474
0

Առողջապահության նախարարության նոր նախագծի համաձայն, հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղանների վրա աղաման դնելը: Սպառողը ցանկության դեպքում կարող է պահանջել աղամանը, հակառակ դեպքում, եթե առանց սպառողի պահանջի սեղանին դրված լինի, պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք: Բազմիցս խոսվել է այն մասին, որ հանրությունը ի սկզբանե ծաղրել է այս նախագիծը, սակայն ԱՆ-ն շարունակում է թեման զարգացնել՝ իր սոցիալական էջերում պարբերաբար տեղադրելով աղի օգտագործման վտանգների և ռիսկերի մասին։

Սակայն, օրերս, Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնալով թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց․

Ուշադրություն դարձնենք 2-րդ կետին՝ «համային բազմազանության համար աղի փոխարեն օգտագերծե՛ք թարմ կանաչեղեն և համեմունքներ»։ Ինչպես և մյուս աղային թեմաները, սա ևս օգտատերերի ծաղրի առարկա դարձավ։ Ի՞նչ է նշանակում ՝  աղի փոխարեն օգտագործեք թարմ կանաչեղեն, մի՞թե որևէ մեկը չի կարող ինքը հասկանալ թե իրեն որն է պետք՝ աղը, թե՞ թարմ կանաչեղենը։ Մարդիկ, որոնք աղ քիչ են օգտագործում, իրենք հաստատ փոխարինիչ կգտնեն, սակայն սա որպես քարոզի վերածելը, այքան էլ ընկալելի և ընդունելի չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ