Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի

1219
0

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի: Արձանագրվաած 40 դեպերին այսօր ավելացել է ևս 3 դեպք: Այդ մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնապես գրանցված կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել և դուրս է գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, միջգերատեսչական համակարգման խորհրդի որոշումները և առաջարկությունները իրականացնելու համար, շարունակում է աշխատել 24-ժամյա արտակարգ ռեժիմով: Ինքնամեկուսացման կարգը խախտելու պատճառով  Վրաստանի տարբեր շրջաններից մեկուսացվել է 141 մարդ:

«Այս պահին ինքնամեկուսացման կանոնների խախտման համար ընդհանուր առմամբ 141 մարդ բռնի կերպով ուղարկվել է կարանտինային գոտիներ»,- ասվում է կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ