Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին. մասնագետ

Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին. մասնագետ

249
0

Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով, եվրոպական զարգացած երկրներում հիվանդանոցային մահացությունը սրտամկանի սուր ինֆարտկներից մոտ 4-6 տոկոս է:

Հայաստանում այդ ցուցանիշը մինչեւ 2015 թվականը հասնում էր 8-10 տոկոսի: Սակայն ծրագրի շնորհիվ այն նվազել է եւ հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում մեկնարկել է Սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակում ST էլեվացիայով սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներին պետպատվերի շրջանակում ոչ դեղապատ ստենտ էր տեղադրվում:

2018-ից ծրագրի շրջանակում տեղադրվում են արդեն դեղապատ ստենտներ տեղադրել, իսկ 2019-ից ծրագրում ընդգրվեցին նաեւ առանց ST էլեվացիայի ինֆարկտի դեպքերը:

2015 թվականին ծրագրի շահառու էր դարձել 1500 պացիենտ, իսկ 2021-ին՝ 2200 պացիենտ։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ