Գլխավոր էջ Նորություններ Որքա՞ն շաքար կարելի է ուտել օրական

Որքա՞ն շաքար կարելի է ուտել օրական

201
0

Շաքարի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի կամ օրական ընդհանուր կալորիաների կամ օգտագործված ածխաջրերի 5 տոկոսը: Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Միխայիլ Գինզբուրգը (Ռուսաստան)։

«Եթե վերցնենք միջինը, ապա օրական կլինի 12-22 գրամ շաքար»,- ասել է նա:

Ինչպես նշում է News.ru-ն, ըստ փորձագետի, այս կանոնից կան բացառություններ՝ որոշ դեպքերում ավելի լավ է ամբողջությամբ հրաժարվել շաքարից, իսկ որոշ դեպքերում թույլատրելի է նաեւ ավելի շատը։

«Այստեղ պետք է վերապահում անել՝ եթե մարդը երիտասարդ է, առողջ եւ եռանդուն, ապա նա կարող է ավելի շատ շաքար ուտել առանց մեծ վնասի: Իսկ եթե մարդը ծեր է, օրինակ, աթերոսկլերոզ ունի, տարիքային հիվանդություններ, ապա ավելի լավ է շաքարից ամբողջությամբ հրաժարվել»,- ասել է սննդաբանը։

Սննդաբանը հիշեցրել է, որ շաքար հաճախ պարունակվում է ամենաանսպասելի մթերքների մեջ։ Երբեմն չի օգնում նույնիսկ բաղադրիչների ցանկին նայելը, քանի որ շաքարը կարող է թաքնված լինել այլ, ոչ այնքան ակնհայտ անունների տակ:

«Կա նաեւ շաքար, որը մենք չենք տեսնում, օրինակ՝ նրբերշիկի, մսամթերքի կամ ձկան պահածոների մեջ: Կամ շաքար բորոդինյան հացի մեջ: Եվ, թերեւս, բանն այն է, որ շաքարը հաճախ ունենում է բավական շատ անվանումներ, օրինակ՝ «գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակ» կամ «մրգահյութ»»,- ասել է մասնագետը։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ