Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում COVID-19-ից մահացությունը 43%-ով նվազել է

Աշխարհում COVID-19-ից մահացությունը 43%-ով նվազել է

166
0

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 10 351 818 մարդ, մահացել՝ 26 285-ը։ Մահվան ելքով դեպքերի թիվը նվազել է 43 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ վարակման դեպքերի թիվը նվազել է 16 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է TASS-ը։

Վարակման դեպքերի թվի նվազում է դիտվել ԱՀԿ-ի բոլոր՝ 6 տարածաշրջաններում՝ Աֆրիկայում (-19%), Եվրոպայում (-16%) , Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-16%)։

Մահացության նվազում է գրանցվել բոլոր տարածաշրջաններում, առավել նկատելի կերպով Հարավարևելյան Ասիայում (-73%) և Ամերիկայում (-63%)։

Կորեայի Հանրապետությունը հայտնել է մեկ շաբաթում վարակակիրների ամենամեծ թվի մասին (2 058 375)։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման 490 853 129, մահվան՝ 6 155 344 դեպք։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 872 868-ով, մահվան դեպքերինը՝ 16 079-ով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ