Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է երեխաների մոտ ընթանում օմիկրոն եւ դելտա շտամներով հարուցված COVID-19-ը

Ինչպե՞ս է երեխաների մոտ ընթանում օմիկրոն եւ դելտա շտամներով հարուցված COVID-19-ը

191
0

Քեյսի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետները պատմել են 5 տարեկանից ցածր երեխաների մոտ օմիկրոն եւ դելտա շտամներով հարուցված COVID-19-ի ընթացքի մասին։ JAMA Pediatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրության ընթացքում մասնագետները վերլուծել են ավելի քան 651 000 ամերիկացի երեխաների տվյալները 2021-2022թթ․։

Պարզվել է, որ օմիկրոնը 6-8 անգամ ավելի վարակիչ է, քան դելտա շտամը։ Այնուամենայնիվ, օմիկրոնով հոսպիտալացման հավանականությունը 16 տոկոսով ավելի քիչ է եղել, իսկ ԹԱՕ սարքին միացման անհրաժեշտության ռիսկը նույնպես նվազել է 85 տոկոսով։

Գիտնականների կարծիքով՝ երեխաների մոտ օմիկրոնով վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան դելտայով, սակայն այս տարբերակով հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը զգալիորեն նվազում է։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ