Գլխավոր էջ Նորություններ Բուժաշխատողների պարտադիր հավաստագրում. Որքա՞ն ՇՄԶ կրդետիտներ պետք է հավաքեն բուժաշխատողները

Բուժաշխատողների պարտադիր հավաստագրում. Որքա՞ն ՇՄԶ կրդետիտներ պետք է հավաքեն բուժաշխատողները

502
0

Հայաստանում գործում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Նպատակը` բուժաշխատողների պարտադիր շարունակական կրթության ապահովում, մասնագիտական նոր հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

Ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջը սահմանված է Օրենքով:

Ըստ այդմ`

Հավաստագրումը ՇՄԶ արդյունքների գնահատման և հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը` յուրաքանչյուր շրջափուլի համար։

ավագ բուժաշխատողներ (բժիշկներ)` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ,դեղագետներ՝ առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ,միջին բուժաշխատողներ (բուժքույր, բուժակ)՝ առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ,դեղագործներ՝ առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

Գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

Հավաստագրման առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիս 4-ից 2023 թվականի հունվարի 1-ը:

Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Աղբյուրը` News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ