Գլխավոր էջ Նորություններ Հայաստան է բերվել 365 սառնարան և սառցարան

Հայաստան է բերվել 365 սառնարան և սառցարան

478
0

Հայաստանի ազգային սառցային շղթայի կարողությունները հզորացնելու և ՔՈՎԻԴ-19-ի դեմ իմունականխարգելման ծրագրերը խթանելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ, գնել է 80 սառնարան և 285 սառցարան։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակից մանրամասնում են, որ այս սառնարաններն ու սառցարանները կտրամադրվեն առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ այդպիսով երկրի բոլոր համայնքներում ապահովելով պատվաստանյութերի հասանելիություն։ Սառցարանները պատվաստանյութերի և այլ համապատասխան բժշկական արտադրանքի պահպահման համար կապահովեն -15˚C-ից մինչև -25˚C ջերմաստիճան, իսկ սառնարանները պատվաստանյութերի պահպանման համար ունեն 98 լիտր տարողունակություն՝ շուրջ 8,000 – 10,000 սրվակ։

Ըսը աղբյուրի, առաջիկա ամիսներին, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում Առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը նախատեսում են մատակարարել և տեղադրել երեք սառցե սենյակ, ինչպես նաև` 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերսառը սառցարան և ևս 110 սառնարան։

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ