Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է ՄԻԱՎ-ն անբուժելի

Ինչո՞ւ է ՄԻԱՎ-ն անբուժելի

303
0

Ալբերտայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու վարակված մարդիկ չեն կարող լիովին ազատվել ՄԻԱՎ-ից։

Ինչպես տեղեկացվել է մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է MedicalXpress կայքում, հետազոտողները պարզել են, որ ՄԻԱՎ ունեցող պացիենտների մոտ Т-քիլեր իմունային բջիջները, որոնք պատասխանատու են վիրուսով վարակված բջիջների հայտնաբերման եւ ոչնչացման համար, շատ քիչ են պարունակում կամ առհասարակ չեն պարունակում CD73 առանձնահատուկ սպիտակուց։ CD73-ը պատասխանատու է իմունային բջիջների միգրացիայի համար, իսկ դրա անբավարարությունը ՄԻԱՎ-ով վարակված բջիջների որոնումն ու ոչնչացումը դարձնում է անարդյունավետ։

CD73-ի հյուծումը մասամբ կապված է քրոնիկական բորբոքման հետ, որին հաճախ բախվում են ՄԻԱՎ ունեցող մարդիկ։ Բորբոքումը հանգեցնում է միկրոՌՆԹ-ի մակարդակի բարձրացման բջիջներում եւ արյան մեջ։ ՄիկրոՌՆԹ-ն կապվում է մատրիցային ՌՆԹ-ի հետ, որպեսզի արգելակի իրենով միջնորդավորված CD73 սպիտակուցի սինթեզը։

Այս մեխանիզմը բացատրում է նաեւ, թե ինչու ՄԻԱՎ ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթակա ցրված սկլերոզի առաջացման վտանգին։

Գիտնականների խոսքով՝ CD73-ի թիրախավորումը կարող է հիմք դառնալ ցրված սկլերոզով պացիենտների թերապիայի նոր տեսակի համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ