Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 39 անձանցից 12-ը թոքաբորբ ունի

Վրաստանում կորոնավիրուսով վարակված 39 անձանցից 12-ը թոքաբորբ ունի

671
0

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է` կորոնավիրուսով վարակված 40 անձանցից 31-ը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, 3 պացիենտի վիճակը ծանր է` թոքաբորբ ունեն:

«Կորոնավիրուս ունեցող 39 անձից 1-ը Բաթումի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում, 3-ը` Սաչխերեի հիվանդանոցում, 2-ը` Առաջին համալսարանական կլինիկայում, մնացածը` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է պաշտոնյան:

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի հաղորդմամբ` պացիենտներից մեկը 80-ն անց է և այլ հիվանդություններ ունի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ