Գլխավոր էջ Նորություններ Շաբաթական քանի՞ ձու կարելի է օգտագործել

Շաբաթական քանի՞ ձու կարելի է օգտագործել

346
0

Շաբաթական հինգից վեց ձուն լավ հավելում է սպիտակուցի այլ ձևերին, ասել է դիետոլոգ, սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բժիշկ- դիետոլոգը խոսել է այս մթերքի սպառման չափի և պահպանման ժամկետների մասին։ Հավի ձուն պարունակում է մարսողության համար իդեալական սպիտակուց, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր, լեցիտին և կալցիֆերոլ։

«Առողջ չափահաս մարդը կարող է օրական մինչև երկու-երեք ձու ուտել։ Շաբաթական հինգից վեց ձու լավ հավելում կլինի սպիտակուցի այլ հիմնական ձևերին՝ միս, ձուկ, թռչնամիս, ծովամթերք և ենթամթերք», – բացատրել է Ռազարենովան:

Որոշակի բժշկական ցուցումներով հիվանդները պետք է սահմանափակեն իրենց սննդակարգում ձվի քանակը, նշել է նա: Ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկական և սուր հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև սրտանոթային սրացումների զարգացման բարձր ռիսկ ունեցող և ավելորդ քաշ ունեցողները պետք է զգուշությամբ օգտագործեն ձուն և սահմանափակվեն օրական մեկ ձվով»,- ասել բժիշկը։

Ձվի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի խանգարումների, շարունակել է Ռազարենովան։ Նա անվանեց այն ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս չափից շատ ուտելու դեպքում: Ալերգիկ դրսևորումներից մինչև աղեստամոքսային տրակտի փոփոխություններ, ինչպիսիք են փքվածությունը, ցավը, ծանրությունը, փորկապություն և այլն», – թվարկել է Ռազարենովան:

Բժիշկը խորհուրդ չի տալիս ձվերը պահել սառնարանի դռան վրա. երբ այն բացվում է, արտադրանքը տաքանում է։ Սառնարանից դուրս ձվերը կարելի է պահել մթության մեջ 20 աստիճանից ոչ ավելի ջերմաստիճանի և 70-75 տոկոս օդի խոնավության պայմաններում։

Դրանք կարելի է լվանալ միայն օգտագործելուց առաջ, եզրափակել է Ռազարենովան։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ