Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները նշել են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու չորս եղանակ

Բժիշկները նշել են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու չորս եղանակ

443
0

Ամերիկացի բժիշկները նշել են չորս պարզ միջոց, որոնք կարող են օգնել նվազեցնել շաքարի մակարդակը։ Մասնագետների խորհուրդները հրապարակել է Eat This, Not That! (ETNT) պորտալը։

«Առողջ սնունդը և սննդի ընդունման ճիշտ պլանավորումը կօգնեն ձեզ խուսափել շաքարի բարձր մակարդակից»,- ասում է բժիշկ Էմի Հեսս-Ֆիշլը: Նա խորհուրդ է տալիս հետևել օգտագործվող շաքարի և ածխաջրերի քանակին, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը և ավելի շատ բանջարեղեն, մրգեր և ամբողջական ձավարեղեն ուտել:

Բացի այդ, Հեսս Ֆիշլը խորհուրդ է տալիս պարբերաբար սպորտով զբաղվել, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի առողջ մակարդակը: Այնուամենայնիվ, բժիշկը նախազգուշացրել է, որ եթե մարդու մոտ արդեն ախտորոշվել է հիպոգլիկեմիա, ապա պետք է դադարեցնել մարզումները, քանի որ դրանք ոչ միայն չեն օգնի նվազեցնել շաքարի մակարդակը, այլև կարող են այն էլ ավելի բարձրացնել։

Բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Լինը կարծում է, որ առողջ քաշի պահպանումը և ավելորդ կիլոգրամներից ազատվելը կարող են նաև նորմալացնել շաքարի մակարդակը: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս՝  եթե նույնիսկ հիվանդը մի քանի տարի տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, միանգամայն հնարավոր է այդ հիվանդությունը ժամանակավոր թուլացնել քաշի կորստով», — ասել է Լինը:

Շաքարի մակարդակը նվազեցնելու մեկ այլ կարևոր միջոց բժիշկները համարում են սթրեսի մակարդակի վերահսկողությունը:

Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի հորմոնների գերարտադրությունը կարող է բարձրացնել գլյուկոզայի մակարդակը: Բացի այդ, սթրեսի մշտական ազդեցության տակ գտնվող մարդիկ վատ են վերահսկում իրենց սնունդը և հաճախ ֆիզիկական վարժություններով չեն զբաղվում, ինչը ավտոմատ կերպով նրանց դնում է ռիսկի գոտում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ