Գլխավոր էջ Նորություններ Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական կենտրոնի աշխատակիցները դեռ չեն ստացել փետրվարի աշխատավարձերը

Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական կենտրոնի աշխատակիցները դեռ չեն ստացել փետրվարի աշխատավարձերը

184
0

ԱԺ Առողջապահության և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները տեղեկացրեցին, որ Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բժշկական կենտրոնի աշխատակիցներից ահազանգ են ստացել, որ փետրվար ամսվա աշխատավարձն առ այսօր չեն ստացել:

Ըստ ահազանգողների՝ նախարարությունից ամեն օր ասում են՝ այսօր-վաղը, բայց մինչև հիմա աշխատավարձերը չեն վճարել, այն դեպքում, երբ հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է քովիդով հիվանդների համար:

Ֆինանսավորումը կատարվում է տվյալ ամսվա փաստացի կատարված ծախսերի դիմաց պետական պահուստներից լրացուցիչ միջոցների ներգրավման միջոցավ»,-արձագանքեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այդ նպատակով նախարարության ներկայացրած նախագծում լրացուցիչ պարզաբանումների և հաշվարկների կարիք էր առաջացել, որն անելուց հետո ներկայացվել է գործադիրին և հույս հայտնեց, որ առաջիկա օրերին նախագիծը կընդգրկվի կառավարության նիստի օրակարգ և կֆինանսավորվեն բժշկական կենտրոնները:

Հարցին, թե բուժաշխատողներն ինչքան դեռ պետք է սպասեն՝ Ավանեսյանն պատասխանեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ խնդիրն լուծեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ