Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը՝ ինքնամեկուսացված

Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը՝ ինքնամեկուսացված

588
0

Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Այս մասին հայտնում է Ռումինիայի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է:

Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ:

Մինչ այս պահը երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ