Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ֊ն փորձելու է ամեն գնով բնակչության շրջանում իրացնել ստացված պրեպարատները

ԱՆ֊ն փորձելու է ամեն գնով բնակչության շրջանում իրացնել ստացված պրեպարատները

186
0

Ազատ Կամք նախաձեռնությունը գրել է.

Եղե՛ք իրազեկ և պաշտպանե՛ք ձեր երեխաներին

Վերջերս ՀՀ–ն ԱՄՆ-ից ստացավ 306000, իսկ Պորտուգալիայից՝ 400140 դեղաչափ Պֆայզեր, հետո Միացյալ Թագավորությունից՝ 25000 դեղաչափ ԱստրաԶենեկա։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանին նվիրաբերվեց 731140 դեղաչափ «պատվաստանյութ»։

Առողջապահության նախարարությունը փորձելու է ամեն գնով բնակչության շրջանում իրացնել ստացված պրեպարատները: Թիրախում նաև 12-18 տարեկան երեխաներն են:

Պֆայզեր և Մոդեռնա պրեպարատներով միայն այս տարվա փետրվարին «պատվաստվել» է առաջին դեղաչափով 345 և երկրորդով՝ 324 երեխա, հասցնելով ընդհանուր թվերը համապատախանաբար 2085-ի և 1379-ի:

Սա շարունակվում է կատարվել այն դեպքում, երբ Քոvիդը երեխաների կյանքին չի սպառնում:

«Պատվաստման» օգուտները երեխաների մոտ բացակայում են, իսկ ռիսկերի ու վնասների մասին խոսվում է ողջ աշխարհում:

Ի դեպ, երեխաներին վախի միջոցով «պատվաստմանը դրդելու» նպատակով, վերջերս հանրակրթական դպրոցներում, առանց տարիքային սահմանափակման, ցուցադրվել է մի ֆիլմաշար (https://t.me/AzatKamq/217), որը պարունակել է ակնհայտ ❗️ԿԵՂԾ❗️ տեղեկություններ և գովազդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ