Գլխավոր էջ Գլխավոր Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկրել է մեկ տոննա ախտահանիչ բժշկական պարագաներ

Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկրել է մեկ տոննա ախտահանիչ բժշկական պարագաներ

599
0
Այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև բժշկական ապրանքների, սարքավորումների ներկրմանը, ասել, որ վերջին երկու շաբաթում լծվել են Սփյուռքից որոշ ապրանքների ներկրման գործին: Կազմակերպել են մոտ մեկ տոննա ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը, որը ստացել են, գործընթացը շարունակական է:
«Մեզ օգնելու պատրաստ են առողջապահական ոլորտի անձինք, բնական է, պետք է շարունակենք աշխատել և հնարավորինս շատ նման պարագաներ հասցնենք Հայաստան»,- ասել է նա` նշելով, որ օգնության պատրաստակամության պակաս չեն զգում:

«Գործում ենք արտակարգ իրավիճակով, ամեն ստորաբաժանումից 1 աշխատակից ունենք, մինիմումի ենք հասցրել աշխատակազմի ներկայությունը` ապահովելով հեռավար աշխատանքի ռեժիմը և հիվանդության տարածման հնարավորությունները: Հեռախոսներին պատասխանում ենք, էլեկտրոնային մամուլին պատասխանում ենք 24-ժամյա ռեժիմով: Մեր ծրագրած գործուղումները, որոնք աշխատանքի բնույթի հետ կապված են, կասեցրել ենք, ապրիլի սկզբին նախատեսված էր այցելություն Սիրիա և Լիբանան, ուզում էինք Զատիկն անցկացնել մեր հայրենակիցների հետ, մեր մարդասիրական գումարտակի հետ, չեղարկել ենք, չեղարկել ենք նաև այցերը Ռուսաստան, ԱՄՆ, Պորտուգալիա և այլ երկրներ»,- ասել է Սինանյանը:

Անդրադառնալով ծրագրերին` նշել է, որ «Ի գործ» ծրագիրը, որը մեկնարկել է 10 օր առաջ,  չի կասեցվել, շարունակում են ընդունել հայտերը 20 տեղի համար, քանի որ ծրագրի բուն մեկնարկը հուլիսի 1-ից է, հույս ունեն, որ մինչ այդ համաճարակը կնահանջի:

««Քայլ դեպի տուն» ծրագիրը, որը պետք է մեկնարկեր հունիսի 1-ից, զգայուն հարցի հետ է կապված` 800 երեխաների` Հայաստանում գտնվելու հետ: «Լիդերների դպրոցը» չենք մեկնարկել, ըստ իրադարձությունների զարգացման կկողմնորոշվենք: Սեպտեմբերին Համահայկական համաշխարհային վեհաժողովը պետք է սկսվեր, այս պահին հրավերների ուղարկումը կասեցրել ենք»,- պարզաբանել է նա:

Աղբյուրը՝ shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ