Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը

283
0

Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցման նոր միջոց են գտել:

ԱՄՆ Սրտաբանական ասոցիացիայի համաժողովի ժամանակ նրանք հայտնել են, որ ընթրիքի հետ քիչ քանակությամբ գինի խմելը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի վտանգը:

Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի բիոբանկից 312 000 մարդու տվյալները, ովքեր ալկոհոլ են օգտագործում: 8600 սուբյեկտի մոտ 11 տարվա ընթացքում 2-րդ տիպի շաքարախտ էր զարգացել:

Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը (մոտ մեկ բաժակ գինի) կարող է բարերար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչպես նաեւ 14 տոկոսով նվազեցնել շաքարախտի առաջացման ռիսկը։ Սակայն գարեջրի կամ լիկյորի օգտագործման դեպքում հիվանդանալու հավանականությունը, հակառակը, մեծանում է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ