Գլխավոր էջ Նորություններ Վրաստանն այս շաբաթ կստանա կորոնավիրուսային բուժման դեղամիջոց

Վրաստանն այս շաբաթ կստանա կորոնավիրուսային բուժման դեղամիջոց

197
0

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս շաբաթ Վրաստանը կստանա Covid-ի բուժման դեղամիջոց, փոխանցում է 1tv.ge-ն։։

Նրա խոսքով, անհրաժեշտ է դեղամիջոցն ընդունել վարակվելուց հետո առաջին հինգ օրվա ընթացքում։

«Այս շաբաթ մենք կունենանք Covid-ի դեղամիջոց: Սա «Pfizer»-ի կողմից ստեղծված «Paxlovid» հատուկ դեղամիջոցն է։ Աշխարհում ունեն մի քանի երկրներ, և ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը կլինի դրանցից մեկը։ Այս դեղերը մենք անվճար կբաժանենք բոլոր նրանց, ովքեր վարակվելու դեպքում կարող են հիվանդության ծանր ընթացք ունենալ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ։ Անհրաժեշտ է դեղորայք ընդունել վարակվելուց հետո առաջին հինգ օրվա ընթացքում»,- ասել է Ազարաշվիլին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ