Գլխավոր էջ Նորություններ Ատամնաբույժը տարիներ շարունակ առողջ ատամներ է բուժել, միլիոնավոր դոլարներ վաստակել և դատարանի...

Ատամնաբույժը տարիներ շարունակ առողջ ատամներ է բուժել, միլիոնավոր դոլարներ վաստակել և դատարանի առջև կանգնել

473
0

ԱՄՆ-ում ատամնաբույժը, որը տարիներ շարունակ պացիենտների առողջ ատամներն է բուժել եւ, ըստ քննչական մարմինների, դրանից միլիոնավոր դոլարներ վաստակել, կանգնել է դատարանի առաջ, հայտնում է Oddity Central-ը։

61-ամյա Սքոթ Չամոլին կասկածի տակ է ընկել, երբ 2019թ․ վաճառել է իր ատամնաբուժարանը Վիսկոնսինում: Նայելով պացիենտների թղթերը՝ նոր սեփականատերերը նկատել են, որ ատամնաբույժը նախորդ երեք տարիների ընթացքում անսովոր մեծ թվով պրոցեդուրաներ է կատարել: Օրինակ, նահանգի վիճակագրության համաձայն, ատամնաբույժները միջինը մինչեւ 6 շապիկ են դնում 100 պացիենտի հաշվով, սակայն Չամոլիի ցուցանիշը 32 է եղել:

«Աշխատավարձից աշխատավարձ ապրող հաճախորդները պարտքերի մեջ են մտել, որպեսզի գումար գտնեն նրա նշանակած անհարկի պրոցեդուրաների համար»,- 2020թ․ ասել է փաստաբան Ջուլի Ստյուարտը:

Դատախազության աշխատակիցները հայտնել են, որ Չամոլին դիտավորյալ վնասել է պացիենտների ատամները հետազոտության ժամանակ, լուսանկարներ է ուղարկել ապահովագրական ընկերություններին, այնուհետեւ թանկարժեք շապիկների տեղադրում նշանակել։ Ապահովագրությունն այս պրոցեդուրան միայն մասամբ է ծածկում, եւ աշխատանքի մեծ մասի համար մարդիկ ստիպված են եղել իրենց գրպանից վճարել:

Սակայն ատամնաբույժի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը մեղավոր է միայն այն բանում, որ «անդադար աշխատել է»։ «Նա, իհարկե, հերքում է, որ երկար տարիների քրտնաջան, շաբաթական 40-60 ժամ, աշխատանքով վաստակած հարստությունը կարող է ունենալ այլ աղբյուրներ, քան աշխատասիրությունն ու գործունյա լինելն է»,- հայտարարել է նրանցից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ