Գլխավոր էջ Նորություններ Հոգեբանը նշում է այն ուղիները, որոնք կօգնեն երեխաներին առողջ հարաբերություններ հաստատել սննդի...

Հոգեբանը նշում է այն ուղիները, որոնք կօգնեն երեխաներին առողջ հարաբերություններ հաստատել սննդի հետ

541
0

Ծնողները միշտ ուղիներ են փնտրում, որպեսզի իրենց երեխաներն առողջ և երջանիկ լինեն, իսկ սնունդը դրա մեծ մասն է:

Այս թեման այսօր ավելի արդիական է, քան երբևէ, քանի որ համավարակը նպաստում է մանկական գիրության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և արյան ճնշման կտրուկ աճին, որոնք հիմնականում կապված են սննդամթերքի և գերմշակված սննդի ավելացման հետ:

Բայց, ինչպես նշում են հոգեբանները, երեխաների հետ սննդի մասին խոսելը պահանջում է հավասարակշված գործողություն: Ի վերջո, նույնիսկ բարի նպատակներով մեկնաբանությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ սննդի հետ երեխայի երկարաժամկետ հարաբերությունների վրա։

Metro.co.uk-ի փոխանցմամբ՝ հոգեբաններ Ամանդա Համերն ու դոկտոր Լին Գրինը նշել են, թե ինչպես պետք է երեխաների հետ խոսել։

Ըստ Ամանդա Համերի՝ երեխաների հետ առողջ սննդի օգտակարության քննարկման ժամանակ կարևոր է շեշտը դնել ոչ թե այն բանի վրա, թե ինչպես է սննդամթերքն անդրադառնում արտաքին տեսքի և քաշի վրա, այլ այն, թե ինչպես են վնասակար մթերքներն ազդում առողջության վրա: «Խոսեք այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է ձեր մարմնին առողջ լինելու համար, և թե ինչպես է դրան նպաստում հավասարակշռված սննդակարգը», — ընդգծել է նա։

Հոգեբանը զգուշացրել է, որ մթերքի բաժանումը լավի ու վատի, և վերջիններիս արգելքը վտանգավոր է։ Այսպիսով, երեխայի մոտ կարող են ձևավորվել անառողջ հարաբերություններ սննդամթերքի հետ՝ դառնալով ավելի ինքնուրույն, նա կարող է սկսել ուտել այն, ինչ ծնողներն արգելել են: Դրանից խուսափելու համար Համերը խորհուրդ է տալիս երեխաների հետ քննարկել, թե ինչու որոշ մթերքներ պետք է ուտել սահմանափակ քանակությամբ, իսկ մյուսներն, ընդհակառակը, ավելի հաճախ և ավելի շատ։

Համերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վնասակար սնունդը չպետք է օգտագործվի որպես պարգև մանկապարտեզում կամ դպրոցում լավ վարքի կամ առաջադիմության համար: Փոխարենը նա խորհուրդ է տալիս երեխայի հետ զբոսնել, ֆիլմեր դիտել, միասին խանութ գնալ և նրա խորհրդով ինչ-որ բան պատրաստել։

«Ի վերջո բոլորս էլ գիտենք, որ փոքր երեխաները նման են սպունգի, նրանք կլանում են շրջապատի տեղեկություններն ու վերաբերմունքը»,- եզրափակել է նա։

Աղբյուրը` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ