Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում ավելացել է հակադեպրեսանտների վաճառքը

Ռուսաստանում ավելացել է հակադեպրեսանտների վաճառքը

234
0

Ռուսաստանի դեղատներում փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած հատվածում ավելացել է հակադեպրեսանտների վաճառքը։

Ըստ «ՏԱՍՍ» գործակալության, այդ դեղամիջոցների վաճառքը նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է 2.3 անգամ, իսկ գումարային արտահայտմամբ՝ 3 անգամ։

DSM Group-ի տվյալների համաձայն, փետրվարի 28-ից մարտի 6-ը վաճառվել է 577.6 հազար տուփ դեղամիջոց, դրամային արտահայտությամբ այն կազմել է 525.6 մլն ռուբլի։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ թվերն ավելացել են համապատասխանաբար  3 և  4.4 անգամ։ 2022 թվականին 9 շաբաթվա ընթացքում  վաճառվել է 2.3 մլն տուփ հակադեպրեսանտ, 61 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գումարի աճը կազմում է 81 տոկոս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ