Գլխավոր էջ Նորություններ Մի երիկամով մարդկանց գյուղն Աֆղանստանում

Մի երիկամով մարդկանց գյուղն Աֆղանստանում

172
0

Աֆղանստանի Հերաթ քաղաքից ոչ հեռու գտնվող Շենշայբա Վազար գյուղը ստացել է «մեկ երիկամով գյուղ» անունը։ Բանն այն է, որ այստեղի բնակիչները զանգվածաբար վաճառում են իրենց երիկամները  ծայրը ծայրին հասցնելու համար։

Oddtycentral-ը գրում է՝ երբ Աֆղանստանում իշխանությունը վերցրեց Թալիբանը,  տնտեսական իրավիճակն ավելի վատացավ։ Շատերը մաքառում են սեղանին մի կտոր հաց ունենալու համար։ Ահա այս կարիքներից դրդված մարդիկ վաճառում են իրենց օրգանը «սև շուկայում»։

«Չեմ ցանկանում նման բան անել, բայց ստիպված եմ, այլ ելք չկա։ Անում եմ երեխաներիս համար։ Բայց հիմա ես չեմ կարող աշխատել, որևէ ծանր բան բարձրացնել չեմ կարող»,- Agence France Press-ին ասել է 32-ամյա հայրը։

Մարդկանց օրգանների առքն ու վաճառաքն աշխահի շատ երկրներում անօրինական է, բայց Աֆղանստանում խնդիրը կարգավորված չէ։

«Ի՞նչ է լինում հետո այդ երիկամների հետ, որտեղ են դրանք ուղարկվում, որևէ մեկը չգիտի։ Բժիշկներն էլ ասում են՝ երբեք այս թեմայով հետաքննություն չեն իրականացրել, քանի որ դա իրենց գործը չէ։ Մինչդեռ շատ կարևոր է իմանալ, թե քանի երիկամ է վաճառվել Աֆղանստանում։ Վերջին մի քանի տարում Հերաթի շրջանում մի քանի հարյուր երիկամ է հեռացվել։ Եվ քանի որ մարդկանց տնտեսական վիճակն էլ վատանում է, նման միջամտությունների թիվն աճում է»,-գրում է աղբյուրը։

Մի կին պատմել է, որ իր երիկամը վաճառել է 2 900 դոլարով։

«Ես ստիպված էի նման քայլի գնալ, ամուսինս չի աշխատում, իսկ մենք պարտքեր ունենք։ Երեխաներս փողոցում մուրացկանություն են անում։ Եթե չվաճառի երիկամս, ստիպված էի լինելու վաճառել մեկ տարեկան աղջկաս»,-պատմել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ