Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ չարժե հաճախ խմել կովի կաթ

Ինչո՞ւ չարժե հաճախ խմել կովի կաթ

540
0

Շատ մարդիկ վատ են մարսում կովի կաթը, այդ պատճառով արժե մտածել այն բուսական կաթով փոխարինելու մասին։ Այսպիսի խորհուրդ է տվել նուտրիցիոլոգ եւ սննդաբան Արինա Տերտիշնայան (Ռուսաստան)։

«Մարդկանց, ըստ էության, բնորոշ չէ ողջ կյանքի ընթացքում կենդանական կաթ օգտագործել։ Բանն այն է, որ կրծքով կերակրվելուց հետո մեր մարսողական համակարգը դանդաղեցնում է լակտազա ֆերմենտի արտազատումը, որը տրոհում է կաթնաշաքարը՝ լակտոզան։ Շատերի մոտ նկատվում է նաեւ այդ ֆերմենտի գենետիկ «կոտրում», ոմանք տառապում են աղիներում պաթոգեն ֆլորայի ավելցուկից, որը չի կարողանում տրոհել լակտոզայի ավելցուկը։ Նման դեպքերում կենդանական կաթի օգտագործումը կարող է միայն վնասել։ Ուստի, ես խորհուրդ եմ տալիս այն փոխարինել բուսական կաթով»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ կենդանական կաթը պարունակում է սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որոնք խթանում են ինսուլինի եւ ադոլստերոն հորմոնի (որը պատասխանատու է նատրիումի աղերը պահելու եւ երիկամների միջոցով կալիումը դուրս բերելու համար) արտազատումը։ Այդ կաթը կարող է նաեւ վնասել ճարպագեղձերի աշխատանքին, ինչը կարող է հանգեցնել մաշկի բորբոքային պրոցեսների, այդ թվում ակնեի առաջացման։

«Կովի կենդանի կաթը (А1) պարունակում է բետա-կազոմորֆին-7 (ԲԿՄ-7), որը նպաստում է լորձի առաջացմանը։ Այսպիսով, առաջանում է իմունիտետ սեփական օրգանիզմի դեմ։ Ավելի լավ է խմել А2 կաթ, որը բետա-կազեին А1 չի պարունակում, բայց այժմ այդ կաթը դժվար է հեշտ հասանելի անվանել»,- ասել է սննդաբանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ