Գլխավոր էջ Նորություններ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդ է սահմանվել

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդ է սահմանվել

187
0

Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 294 931-ով, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) առողջապահության նախարարությանը)՝ մարտի 17-ին հրապարակված տվյալները, տեղակացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդը սահմանվել Է մարտի 10-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Է վարակման 262 752 դեպք: Համավարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 17 990 141 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից 24 ժամում երկրում մահացել Է 278 հիվանդ:

Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 126 420-ի: Ապաքինվել Է շուրջ 14 142 500 մարդ: ԳԴՀ-ում քովիդի տարածման յոթնօրյա ցուցանիշը (վարակման դեպքերի թիվը 100 հազար մարդու հաշվով) նույնպես հասել Է առավելագույն բարձր մեծության՝ 1 651,4: Մարտի 16-ին այն կազմել Է 1 607,1, անցյալ շաբաթ՝ 1 388,5, իսկ մեկ ամիս առաջ՝ 1 385,1: Յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվը 100 հազար բնակչի հաշվով, կարեւոր ցուցիչը հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար, կազմում Է 7,45, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ