Գլխավոր էջ Նորություններ Իսրայելում կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել

Իսրայելում կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել

193
0

Կորոնավիրուսի նոր տարատեսակ Է հայտնաբերվել երկու ուղեւորների մոտ, որոնք Իսրայել Էին վերադառնում արտասահմանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Եդիոտ Ահրոնոտ» հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը:

«Առողջապահության նախարարությունը հայտարարել Է, որ ՊՇՌ-թեստերը, որոնք ուղեւորները հանձնել են երկիր ժամանելուց հետո, հայտնաբերել են կորոնավիրուսի մի տարատեսակ, որն իրենից ներկայացնում Է օմիկրոն տարբերակի եւ նրա BA.2 տարատեսակի համակցություն»,-ասվում Է հրապարակման մեջ: Հաղորդվում Է, որ ուղեւորների մոտ հիվանդության թեթեւ ախտանշաններ են, ինչպիսիք են՝ տենդը եւ գլխացավը: Նրանցից ոչ ոք բժիշկների հատուկ օգնության կարիք չունի: Նոր տարատեսակը հազիվ թե կարողանա դուրս մղել մյուս շտամներին, կարծում Է իմունաբան, Բար-Իլանի համալսարանի պրոֆեսոր Կիրիլ Քոենը, որի կարծիքը մեջբերվում Է հրապարակման մեջ:«Զանգվածային ախտահարումը, որը մենք տեսանք օմիկրոնի ալիքի ժամանակ, պաշտպանություն կդառնա, համենայն դեպս, ինչ-որ ժամանակ»,-ասել Է նա: Նրանք, ովքեր հիվանդացել են օմիկրոնով, համեմատաբար անվարակունակ են վիրուսի նկատմամբ, որը նրանց մոտ եղել Է, ինչպես նաեւ այն տարատեսակների նկատմամբ, որոնք հայտնվել են ավելի ուշ: Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը եւ հոսպիտալացված ծանր հիվանդների թիվն Իսրայելում շարունակում Է նվազել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ