Գլխավոր էջ Նորություններ Ավանեսյանը ռուսների հետ բարեկամանում է, մայրը՝ Պուտինին մարդասպա՞ն անվանում

Ավանեսյանը ռուսների հետ բարեկամանում է, մայրը՝ Պուտինին մարդասպա՞ն անվանում

3152
0

Կորոնավիրուսային հիվանդության դեմ ստեղծված պատվաստանյութերի մեջ առաջիններից էր ռուսական արտադրության Սպուտնիկ Վ պատվաստանյութը։ Դեռ 2021թ-ին ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական Sputnik V պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», — ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարար Ավանեսյանը, փաստորեն, այնքան էլ վատ հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի և ռուսաստանաբնակ իր գործընկերների հետ։ Սակայն․․․

Ինչպես գիտենք, ներկայումս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմական գործողություններ են ընթանում։ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի մայրն էլ՝ Մարգարիտա Վարդանյանն իր էջում օրերս կիսվեց հետևյալ նյութով․

Այսպիսով, նախարարի մայրը գուցե տեղյակ չէ, որ Հայաստան ներկրվում է ռուսական պատվաստանյութ հենց դստեր ղեկավարած նախարարության միջոցով, ինչպես նաև նախարար Ավանեսյանը բարեկամական հարաբերությունների մեջ է հենց ռուս գործընկերների հետ։ Եվ, այդ ամենին զուգահեռ, նախարարի մայրն անդրադառնալով երկու երկրների միջև ընթացող պատերազմին՝ մարդասպան է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուստի, ո՞վ է ումից անտեղյակ։
Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ