Գլխավոր էջ Գլխավոր «Գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր»․ ԱՆ

«Գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր»․ ԱՆ

442
0

Այսօր՝ մարտի 15-ին, կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 2170 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք։ Կարծես, թե վարակի նվազում է նկատվում, քանզի շաբաթներ առաջ օրական վարակի դեպքերը մի քանի հազարի էին հասնում։ Ի՞նչ կարելի է ենթադրել, որ վարակը նահանջու՞մ է, թե՞ պատվաստումային գորընթացն այնուամենայնիվ նշանակություն է ունեցել վարակի նվազման համար։ Սակայն, պատվաստումները հանրապետությունում շարունակվում են, և Առողջապահության նախարարությունն էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ ՝ կրկին անգամ հիշեցնելով և հորդորելով պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ։

«Covid-ից հետո անձը կարող է պատվաստվել հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո։ Covid-ի դեմ պատվաստումը կարելի է իրականացվել անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ հիվանդանալու փաստից ու արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ Covid-ի դեմ պատվաստումները, այդ թվում՝ խթանիչ դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը»,- նշված է տեսանյութում։

Կրկնավարակների մասին ինֆորմացիաները շատ տարբեր են և իրարամերժ։ Շատ մասնագետներ հայտնում են, որ այն այնուամենայնիվ այնքան էլ մեծ թիվ չի կազմում կամ ընթացքն այնքան էլ ծանր չի լինում, իսկ մյուսներն էլ ընդգծում են, ինչպես նաև վերոնշյալ հոլովակում նշվում է, որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր։ Ուստի, ԱՆ-ից հորդորում են, կրկնավարակի ծանր ընթացքից, առհասարակ, հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից խուսափելու համար պատվաստվել։ Թե որքանով է վերջինս արդունավետ այդ պրոցեսի վրա, դա հստակ և միանշանակ ասել, հնարավոր չէ, սակայն փաստ է այն, որ այս օրերի ընթացքում գրանցվում է վարակի նվազում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ