Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ կտա մեզ ծխախոտի արգելքի որոշումը

Ի՞նչ կտա մեզ ծխախոտի արգելքի որոշումը

415
0

Ինչպես գիտենք, մարտի 15–ից հանրային սննդի վայրերում կգործի ծխախոտի օգտագործման արգելքը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում:

Ըստ ԱՆ նախկին նապարար Արսեն Թորոսյանի՝ ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առողջության, այլ նաև Հայաստանի տնտեսության համար․ «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4,2% -ը և դա յուրաքանչյուր անձի հաշվով կազմում է 92 հազար դրամ։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր գործընկերները հաճախ նաև հարցեր են տալիս տնտեսվարողների գործունեության հետ կապված։ Դեմ չեմ, որ ինչ-որ կոնկրետ տնտեսվարման ճյուղի սա վնաս պատճառի և շարունակի վնաս պատճառել, բայց եթե ընդհանուր համատեքստում նայենք, ապա սա միայն օգտակար է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես օգտակար է եղել աշխարհի բոլոր երկրներին»,— օրերս նշել է Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պետք է հիշել, որ շատ հաճախ, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում տարեկան մահանում է 5500 մարդ։

Վերջինս հասցրել է շատ քաղաքացիների քննադատությանն արժանանալ։ Մարդկանց մի մասը գտնում է, որ այնուամենայնիվ հանրային բաց տարածքում ծխել արգելելը անմիտ որոշում է, իսկ մյուսներն էլ ողջունում են որոշումը՝ նշելով, որ այն միտված է հասարակության առողջության պահպանմանը։

«Ռեստորանների ասոցիացիա» հկ նախագահ Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ տնտեսվարողների և քաղաքացիների վրա փաթաթվում է մի օրենք, որտեղ նրանք անմեղ մեղավորի դերում են հայտնվում․ «2019թ ՀՀ ԱԺն ընդունեց մի օրենք, համաձայն օրի, բառացիորեն մեկնաբանությամբ՝ ծխել չի կարելի ոչ մի տեղ։ Մենք այս օրենքն անվանում ենք ոչ թե ծխելու, այլ ծխողների դեմ պայքարի»,- ընդգծեց Բարսեղյանը։

Ուստի, սպասենք որոշման ուժի մեջ մտնելուն, որից հետո կանդրադառնանք, թե վերջինս ի՞նչ արդյունք է գրանցում, քանզի պետք է փաստել, որ որոշումն ինքնին դրական միտում ունի, ծխելը միանշանակ վատ է, սակայն այն, թե ինչպես է իրականացվում, վերահսկվում և մատուցվում, հենց դրանում է ամբողջ անհաջող քաղաքականությունը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ