Գլխավոր էջ Նորություններ Օգտակա՞ր է արդյոք բուսական կաթը

Օգտակա՞ր է արդյոք բուսական կաթը

425
0

Կենդանական ծագման կաթը բուսականով փոխարինելը կարող է հանգեցնել մի շարք դրական ազդեցության, ինչպես պնդում է դիետոլոգ Արինա Տերտիշնայան (Ռուսաստան):

Ինչպես պատմում է ՌԻԱ Նովոստի-ն, բուսական կաթը, մասնագետի խոսքով, սննդարարությամբ նման է կենդանական ծագման կաթին, սակայն բաղադրությամբ կարող է լինել շատ ավելի օգտակար, հատկապես՝ լակտոզա չհանդուրժող մարդկանց համար:

«Եթե խոսենք սննդարարության մասին, ցանկացած բուսական կաթը հագեցած է սպիտակուցներով, բուսական ծագման ճարպերով եւ ածխաջրերով: Բուսական կաթի մեջ նաեւ չկա կաթնային շաքար՝ լակտոզա, ինչի շնորհիվ այդ ըմպելիքը կարող է հիանալի այլընտրանք լինել նրանց համար, ովքեր ունեն կաթի սպիտակուցի նկատմամբ ալերգիա կամ անհանդուրժողականություն լակտոզայի նկատմամբ»,-ասել է մասնագետը:

Տարբեր տեսակի բուսական կաթի մասին խոսելիս մասնագետը նշել է, որ, օրինակ, նշի կաթը կալիումի եւ մագնեզիումի հիանալի աղբյուր է, ինչը կարող է բարելավել ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, ինչպես նաեւ հարուստ է բուսական սպիտակուցով, իսկ վարսակի կաթը շատ լավ է յուրացվում օրգանիզմի կողմից եւ կարգավորում է նյութափոխանակությունը:

Կոկոսի կաթը, դիետոլոգի խոսքով, պարունակում է նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պաթոգեն ֆլորայի դեմ պայքարում, իսկ բրնձի կաթը բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի աշխատանքի վրա, կարգավորում է նյութափոխանակությունն ու ունի հակաբորբոքային ազդեցություն:

«Կարեւոր է, որ բուսական կաթը չպարունակի կողմնակի շաքար եւ խառնուրդ, հակառակ դեպքում ըմպելիքից օգուտ մենք չենք ստանա: Պետք է նաեւ հիշել, որ բուսական կաթը կարող է ալերգիա առաջացնել: Հատկապես, եթե ընպելիքը պատրաստված է ընկույզից կամ սոյայից»,-ասել է սննդաբանը:

Տերտիշնայայի խոսքով՝ կենդանական կաթի փոխարինումը բուսականով կարող է նպաստել մաշկի վիճակին, ինչպես նաեւ նյութափոխանակության համակարգի աշխատանքին: Բարելավվում է նաեւ ընդհանուր ինքնազգացողությունն ու անհետանում է ծանրությունն ու դիսկոմֆորտը, որը շատերի մոտ է նկատվում կենդանական կաթ օգտագործելիս:

Տերտիշնայան հավելել է, որ բուսական կաթը չպետք է ենթարկել ջերմային մշակման, քանի որ ջերմաստիճանի ազդեցության ներքո քայքայվում են օգտակար սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Բացի այդ, կաթը կարող է կորցնել իր հագեցած համը: Մասնագետը խորհուրդ է տալիս ավելացնել այն արդեն պատրաստված կերակրատեսակների մեջ կամ օգտագործել՝ որպես ընպելիք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ