Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս են աշխարհում չեղարկում COVID-ի սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Ինչպե՞ս են աշխարհում չեղարկում COVID-ի սահմանափակումները զբոսաշրջիկների համար

456
0

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ներկայացրել է, թե որ երկրներն այլևս զբոսաշրջիկներից չեն պահանջում COVID-19 ի բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ՝ երկիր մուտք գործելու համար, և որ երկրներն են արդեն պատրաստ ճանաչել COVID-ը որպես «էնդեմիկ»` սովորական և ոչ շատ վտանգավոր հիվանդություն։

Դեռևս փետրվարի 25-ից Իսլանդիան ճանապարհորդների համար չեղարկել է COVID-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Համավարակի պատճառով սահմանված բոլոր ներքին սահմանափակումները նույնպես Իսլանդիայում հանվել են:

Կովիդ-բացասական թրենդում են Իռլանդիան և Հունգարիան։ Այսպես, 2022 թվականի մարտի 6-ից աշխարհի ցանկացած երկրից Իռլանդիա մուտք գործելիս ճանապարհորդները պարտավոր չեն այլևս պատվաստման կամ ՊՇՌ-ի թեստի բացասական թեստ ներկայացնել։

Բացի այդ, Իռլանդիայում տուրիստներից այլևս չի պահանջվում այլևս ժամանումից հետո թեստավորվել կամ մեկուսանալ։

2022 թվականի մարտի 7-ից Հունգարիա մուտք գործելու համար ևս անհրաժեշտ չեն պատվաստումների և բացասական թեստի տեղեկանքներ։ Այս փաստաթղթերը չեն պահանջվում նաև  բարեր, ռեստորաններ, սրճարաններ և այլ հասարակական վայրեր այցելելու համար։ Չեղյալ է հայտարարվել նաև փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը:

Չեռնոգորիայի իշխանություններն էլ հայտարարել են 2022 թվականի մարտի 11-ից մինչև մարտի 25-ը հակակովիդային միջոցառումների մեղմացման մասին։ Այսպիսով, այս երկիր ժամանողներն այլևս պատվաստման վկայական ներկայացնելու կարիք չունեն։

Պատվաստման վկայականն չի պահանջվում նաև սննդի, սպորտային և մշակութային միջոցառումներ, մանկական խաղահրապարակներ, ֆիթնես կենտրոններ և մարզադահլիճներ հաճախելու համար:

Իսկ Բուլղարիանն մարտի 10-ից չեղարկել է հասարակական վայրեր այցելելու համար «կանաչ» վկայագրի օգտագործումը։

Ավստրիան էլ վերացնում է պատվաստումների պարտադիր պահանջը։

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա այստեղ մարտի 19-ից հայտարարվել է  COVID-ի դեմ միջոցառումների մեծ մասի չեղարկման մասին։ Պարտադիր պահանջներից կմնա միայն հիվանդանոցներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը։

Սրճարաններ, ռեստորաններ և այլ հասարակական վայրեր այցելելու համար այլևս չեն պահանջվի վկայականներ և թեստեր: Սակայն մուտքի սահմանափակումները զբոսաշրջային նպատակներով երրորդ երկրներից Գերմանիայում պահպանվում են։ Մասնավորապես մուտքը թույլատրվում է միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցով պատվաստված անձանց:

Նոր Զելանդիան էլ փակում է պետական կարանտինային կենտրոններն ու հյուրանոց-մեկուսարանները՝ նախատեսված COVID-ով վարակվածների համար։ Մինչև հունիսի վերջ 32 մեկուսարաններից 28-ը կրկին կօգտագործվեն որպես սովորական հյուրանոցներ։

Կան երկրներն էլ, որոնք կարծում են, որ կորոնավիրուսը վերածվում է էնդեմիկ հիվանդության։ Այդ երկրներից է Թաիլանդը, որը նախատեսում է մինչև այս տարվա հուլիս կորոնավիրուսը համարել որպես էնդեմիկ հիվանդություն։ COVID-ի նման «վերադասակարգումը» (զրկելով նրան վտանգավոր հիվանդության կարգավիճակից) կհանգեցնի նաև միջոցառումների մեղմացման, այդ թվում՝ մուտքի պահանջների։

Նմանատիպ դիրքորոշում է որդեգրել նաև Վիետնամը։ Համաճարակից էնդեմիկ իրավիճակի անցնելու համապատասխան ճանապարհային քարտեզը կպատրաստի տեղի Առողջապահության նախարարությունն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Գերատեսչությունն արդեն առաջարկել է չեղարկել պատվաստման անձնագրերը երկիր մուտք գործելու համար։

Վիետնամ ժամանողներին բավական կլինի ներկայացնել երկիր մուտք գործելուց առաջ առավելագույնը 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունքը կամ էքսպրես թեստը, որը կատարվել է ժամանումից 24 ժամ առաջ:

Պարտադիր պահանջներից առաջարկվում է թողնել առողջության մասին հայտարարագիր և PC-COVID բջջային հավելվածը՝ առողջական վիճակին հետևելու համար։ Այսպիսով, Վիետնամը կբացվի չպատվաստված զբոսաշրջիկների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ