Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

213
0

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել։ Կատարվել է 50 թեստավորում, ստացիոնար բուժում է ստանում 21 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10062 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3055 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ