Գլխավոր էջ Նորություններ Իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

Իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

184
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար:

Սեմինարը վարել են տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները։

Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2-III-1 սանիտարական նորմերի, ՀՀ ԱՆ 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների», ինչպես նաև ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի վերաբերյալ։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ