Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքը կօգնի ազատվել որովայնի ճարպից

Ո՞ր ըմպելիքը կօգնի ազատվել որովայնի ճարպից

185
0

Կանաչ թեյն օգնում է ազատվել ավելորդ քաշից եւ որովայնի ճարպից, հավաստիացնում է բժիշկ Թիմ Բոնդը։

 

Daily Express-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ 2021թ. Թեյի հետազոտման խորհրդատվական խմբի (TAP) պատրաստած փաստաթղթի համաձայն՝ կանաչ թեյը նպաստում է որովայնի խոռոչում կենսականորեն կարեւոր օրգանները շրջապատող վիսցերալ ճարպից ազատվելուն։

 

«Կանաչ թեյը կարող է փակել ախորժակը եւ նվազեցնել լյարդում լիպիդների մետաբոլիզմին մասնակցող ֆերմենտների թիվը»,- նշել է Բոնդը։

 

Կանաչ թեյը պարունակում է նաեւ կատեխիններ, որոնք ազդում են որպես ուժեղ հակաօքսիդանտներ։

 

Թվենջան սոյայի մածուկը, որը լայնորեն կիրառվում է Կորեայում, նույնպես օգնում է ճարպակալման եւ որովայնի շրջանում ճարպային նստվածքների դեմ պայքարում։

 

Մասնագետներից ոմանք նաեւ խորհուրդ են տալիս որովայնի շրջանի ճարպից ազատվելու համար նվազեցնել շաքարի եւ պարզ ածխաջրերի օգտագործումը, ժամանակ առ ժամանակ անցնել քաղցելու ռեժիմի եւ զբաղվել բարձր ինտենսիվությամբ մարզումներով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ