Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցում է 6 միլիոնը

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցում է 6 միլիոնը

245
0

Աշխարհում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել Է 6 միլիոնը, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվակներն՝ իշխանությունների պաշտոնական հայտարարությունների, ինչպես նաեւ փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների եզրակացությունների հիման վրա։

Այս պահին աշխարհում արձանագրված Է 6 001 891 մահացու վախճան քովիդի պատճառով: Ընդամենը համավարակի սկզբից աշխարհում հայտնաբերել են վարակման շուրջ 442 միլիոն դեպք: Առաջին մահվան մասին հայտնի Է դարձել 2020 թվականի հունվարի 11-ին: Մեկ միլիոն մահացու վախճան Է արձանագրվել սեպտեմբերի 28-ին: 5 միլիոն մահվան նշագիծը հաղթահարվել Է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին:Նոր վարակի մահացությունը կազմում Է 1,36 տոկոս: Դա ամենացածր ցուցանիշներից մեկն Է այն պահից, երբ քովիդով հիվանդացաների թիվը գերազանցել Է 10 միլիոնը: Ամենից շատ մահ Է արձանագրվել ԱՄՆ-ում՝ ավելի քան 955 հազար: Երկրորդ տեղում գտնվում Է Բրազիլիան (ավելի քան 650 հազար մահ), երրորդում՝ Հնդկաստանը, որտեղ մահացել Է 514 հազար մարդ: Ամենաբարձր օրական մահացությունը նույնպես Միացյալ Նահանգներում Է, որտեղ քովիդից այժմ օրական մահանում Է  շուրջ 1,3 հազար մարդ: Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (օրական ավելի քան 700 մահ) եւ Բրազիլիան (շուրջ 500), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ