Գլխավոր էջ Նորություններ ԱԱՏՄ-ն փետրվարի 1-28-ն կատարել է 4807 ստուգայց

ԱԱՏՄ-ն փետրվարի 1-28-ն կատարել է 4807 ստուգայց

231
0

2022թ․-ի փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը։

Ընդհանուր առմամբ, փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում, տրվել 16 նախազգուշացում, կայացվել 76 տուգանքի որոշում։

Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․

✅Երևանի տարածքային կենտրոն՝ 3160 ստուգայց, 27 խախտում, 1 նախազգուշացում, 11 տուգանք,

✅Հարավային տարածքային կենտրոն՝ 371 ստուգայց, 2 խախտում, 3 նախազգուշացում, 6 տուգանք,

✅Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 319 ստուգաց, 15 խախտում, 3 նախազգուշացում, 12 տուգանք,

✅Արևմտյան տարածքային կենտրոն՝ 373 ստուգայց, 36 խախտում, 4 նախազգուշացում, 27 տուգանք,

✅Արևելյան տարածքային կենտրոն՝ 584 ստուգայց, 23 խախտում, 5 նախազգուշացում, 20 տուգանք։

Այս տարվա հունվարի համեմատ փետրվարի ստուգայցերի քանակն ավելացել է 8.4%-ով, իսկ խախտումների թիվը՝ նվազել 20․2%-ով։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ