Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում չեղարկվում են QR-կոդերը

Մոսկվայում չեղարկվում են QR-կոդերը

675
0

Մոսկվայի իշխանությունները չեղարկել են QR-կոդերը, որոնց օգտագործումը սահմանվել Էր կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ ժամանցային միջոցառումներ, թատրոններ, թանգարաններ այցելելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր բլոգում հաղորդել Է մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Համաճարակաբանական իրադրությունը Մոսկվայում աստիճանաբար կարգավորվում Է: Օմիկրոնով հիվանդացության եւ հոսպիտալացումների նոր դեպքերի քանակությունը շարունակում Է նվազել: Դա մեզ թույլ Է տալիս չեղարկել գործող սահմանափակումների զգալի մասը: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, որոնց համապատասխան հինգշաբթի օրվանից՝ 2022 թվականի մարտի 3-ից, Մոսկվայում դադարեցվում Է QR-կոդերի օգտագործումը»,-գրել Է նա:Մոսկվայում մարտի 3-ից նաեւ չեղարկվում են հասարակական սննդի օբյեկտներ, թատրոններ, թանգարաններ, ինչպես նաեւ համերգներ, ժամանցային, մշակութային վայրեր, հանդիսախաղեր, սպորտային միջոցառումներ այցելելու սահմանափակումները:

Սերգեյ Սոբյանինը հայտնել Է, որ Մոսկվայում 60-ից բարձր տարիք բնակիչների եւ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար տնային ռեժիմը մարտի 3-ից պարտադիրի փոխարեն դառնում Է հանձնարարական: «Առաջիկա օրերին լրիվ ծավալով կվերսկսվի խմբակների եւ «Մոսկովյան երկարակեցություն» ծրագրի սեկցիաների աշխատանքը»,-գրել Է քաղաքագլուխը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ