Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում փետրվարին լույս աշխարհ է եկել 79 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում փետրվարին լույս աշխարհ է եկել 79 երեխա

235
0

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի փետրվար ամսին լույս աշխարհ են եկել 79 երեխա՝ 44 տղա եւ 35 աղջիկ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 30 երեխա ծնվել են Մարտունու ծննդատանը, 18 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 15-ական երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում եւ Սեւանի հիվանդանոցում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Ծնունդներից 4-ը գրանցվել է 2020 թվականի պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված եւ Գեղարքունիքում վերաբնակված ընտանիքներում

2021 թվականի փետրվարի համեմատ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվը 2022 թվականի փետրվարին նվազել է 78-ով՝ գրեթե կիսով չափ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ