Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի 9 ախտանիշ, որի մասին պետք է իմանալ

Քաղցկեղի 9 ախտանիշ, որի մասին պետք է իմանալ

186
0

Ոչ բոլորն ունեն բավարար տեղեկատվություն այն ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել քաղցկեղի մասին: Ուռուցքաբան- խորհրդատու, բժիշկ Ամեն Սիբթեյնը (Մեծ Բրիտանիա) Daily Express-ին տված հարցազրույցում թվարկել է քաղցկեղի 9 հիմնական ախտանիշ:

 

Նրա խոսքով՝ առաջին ախտանիշը, որը ուշադրություն է պահանջում, մարմնի ցանկացած հատվածում երկարատեւ անբացատրելի ցավն է։ Եթե ​​այն պահպանվում է ավելի քան 3 շաբաթ,պետք է անհապաղ դիմել բժշկի։

 

Նշանների շարքում, որոնցով կարելի է կասկածել քաղցկեղի առկայությանը, բժիշկն անվանել է նաեւ անպատճառ արյունահոսությունը եւ քաշի կորուստը։

 

Ուռուցքաբանական հիվանդությունների մասին կարող են վկայել նաեւ անհիմն մշտական ​​հոգնածությունը, գիշերային առատ քրտնարտադրությունը, մարմնի տարբեր մասերում ուռածությունը, հազը եւ կուլ տալու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ փքվածությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ