Գլխավոր էջ Գլխավոր «Չի եղել մի պահ, որ երկրում կյանք փրկող դեղորայք չլինի»․ Արսեն Թորոսյան

«Չի եղել մի պահ, որ երկրում կյանք փրկող դեղորայք չլինի»․ Արսեն Թորոսյան

563
0

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ՀՀ-ում չի թույլատրվում չգրանցված դեղորայք ներմուծել։ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ չգրանցված դեղեր, ընդհանրապես, արգելվում է ներկրել ՀՀ, և այն երկրներ, որտեղ դեղերի ոլորտը կարգավորվում է։ Թորոսյանը ներկայացրեց, թե ինչպե՞ս եղավ, որ չգրանցված դեղերը սկսեցին թույլատրվել ներկրել Հայաստան։

«Դա եղել է 2020թ․ գարնանից, երբ մենք ունեցանք քովիդի համավարակ ամբողջ աշխարհում, և կար վտանգ, որ թե՛ ներքին շուկայում սպառվող դեղերը, որոնք վաճառվում են դեղատներում, և թե՛ այն դեղորայքը, որը մենք ենք գնում և մատակարարում քովիդով զբաղվող և այլ հիվանդանոցներին՝ դեֆիցիտ կլինի։ Եվ այդ նպատակով, այդ պահին կտրուկ դեֆիցիտներից խուսափելու պատճառով, մենք որոշում կայացրինք հատուկ ընթացակարգ սահմանաել, որ այո՛, նաև կլինեն մատակարարումներ արտերկրից, մեր ներկրողների և մեր կողմից, արտասահմանից նվիրատվություններ, որ մենք թույլ կտանք շուկա, որպեսզի շուկայում դեֆիցիտ չառաջանա։ Եվ այդտեղ, կար շատ կարևոր, մեծ ռիսկ՝ գլոբալ լոգիկստիկա շղթաների կտրումներ, այսինքն, չէին կարողանում իրականացնել այդ մատակարարումը, և դրա համար այդ որոշումը կայացվեց, բայց այդ որոշումը կոնկրետ պահի համար կայացված էր և նա չի կարող երկար շարունակվել»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ չի եղել մի պահ, որ կյանք փրկող դեղրայք չլինի երկրում, բայց շուկայի ճնշման տակ՝ այս որոշումը բավական ուշ կայացվեց, որպեսզի դադարեցվի դեղորայքի նման անկանոն ներկրումները։

«Այնպես չէ, որ հիմա լրիվ շրջանառությունը կանգնած է, նախկինում գնված որոշ խմբաքանակներ, դեռ թույլատրվում են մուտք գործել երկիր, բայց նաև ոլորտին զգուշացվել է, որ այդ անկանոն ներկրումը, որը նաև շուկայում վատ հետևանքներ է առաջացնում, պետք է ինչ-որ մի պահից դադարի։ Այդ պահը բազամաթիվ անգամ երկարացվել է և հասել հունվարի 1»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ