Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի հիմնական հոգեբանական ախտանիշները

Կորոնավիրուսի հիմնական հոգեբանական ախտանիշները

390
0

Կորոնավիրուսը կարող է դրսեւորվել ոչ միայն բարձր ջերմությամբ եւ հազով, այլեւ որոշ հոգեբանական ախտանիշներով։ Միացյալ Թագավորության առողջապահության ազգային ծառայության մասնագետների խոսքով՝ COVID-19-ից ապաքինվելու ժամանակը տարբեր է բոլորի համար, սակայն շատերն իրենց ավելի լավ են զգում մի քանի օր կամ մի քանի շաբաթ անց։

 

Մասնագետները նաեւ ասում են, որ երկարատեւ քովիդի ախտանիշները կարող են շատ լինել եւ կարող են փոխվել ժամանակի ընթացքում, ապա ախտանշանները տեւում են 12 շաբաթից ավելի, ինչը համարվում է հետքովիդային համախտանիշ։

 

Կորոնավիրուսային վարակի հոգեբանական եւ հոգեբուժական ախտանիշները ներառում են դեպրեսիայի եւ անհանգստության ախտանիշներ:

 

Այլ հնարավոր նշանները ներառում են ծայրահեղ հոգնածություն, շնչահեղձություն, կրծքավանդակի ցավ կամ սեղմվածություն, հիշողության եւ կենտրոնացման, քնի հետ կապված խնդիրներ։

 

Մյուս ախտանիշներից են հաճախասրտությունը, գլխապտույտը, հոդացավը, ընկճախտը եւ  տագնապը, ինչպես նաեւ ականջներում ցավը կամ աղմուկը։

 

Այլ ախտանիշներ կարող են լինել վատ ինքնազգացողությունը, փորլուծությունը, որովայնի ցավը, ախորժակի կորուստը, բարձր ջերմությունը, հազը, գլխացավը, կոկորդի ցավը, հոտի կամ համի փոփոխությունը կամ ցանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ