Գլխավոր էջ Նորություններ 50 բժշկական կազմակերպություններում պետությունն իրականացնելու է վերանորոգում, վերազինում, բայց դրանից ոչինչ չի...

50 բժշկական կազմակերպություններում պետությունն իրականացնելու է վերանորոգում, վերազինում, բայց դրանից ոչինչ չի փոխվելու. Ծաղիկ Վարդանյան

538
0

«50 բժշկական կազմակերպությունում պետությունն իրականացնելու է վերանորոգում, վերազինում։ Պարզապես համոզված եմ՝ դրանից ոչինչ չի փոխվելու, բացի պատերը ներկելուց»,- ասուլիսում ասաց  «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով, պետք է փոխվի ընդհանուր մոտեցումը, կառուցվածքը, համապատասխանի այսօրվա պահանջարկներին։

«Մենք Սովետական միությունից մի մոդել ենք վերցրել, ունենք պոլիկլինիկական,  հիվանդանոցային մաս։ Գուցե այն ժամանակ շատ լավ է  աշխատել, կամ վատ, բայց այսօր մարտահրավերները, ծառայությունների նկատմամբ պահանջարկը, հիվանդությունների բնույթը, ախտորոշում իրականացնելու հետ կապված տարբեր տեսակի մոտեցումները  խառը իրավիճակ են ստեղծել, ինչի մեջ ենք մենք հիմա»,- ասաց Ծ. Վարդանյանը։

Նրա կարծիքով, յուրաքանչյուր տարածքում առողջապահական սպասարկման և ծառայությունների մատուցման համապատասխան ձևի, չափի ծառայությունների փաթեթ պետք է լինի։

«Պետք է հստակեցվի՝ որ ծառայություններ են մատուցվում մարզերում՝ որակյալ, ամբողջ ծավալով, որոնք Երևանում, կան դեպքեր, որոնց բուժման համար դեռ Հայաստանում  բուօգնություն չի իրականացվում, պետք է արտերկիր գնան։ Հետևաբար, մինչև չկարողանանք այս թափթված վիճակը ճիշտ կարգավորենք, բերենք այն մոդելին, որի պահանջարկը կա, այս իրավիճակից դուրս չենք գա։ Պետք է կարողանանք խելացի կառավարել բոլոր հոսքերը։ Մինչև չփոխենք մեր  պատկերացումը, մոտեցումը, ոչինչ չենք ունենալու, ունենալու ենք այն, ինչ ունենք»,- ասաց Ծ.Վարդանյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ