Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք է հաստատվել

428
0

Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսի 56 նոր դեպք է հաստատվել։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Կատարվել է 227 թեստավորում։ Արձանագարվել է 1 մահ։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

 

Ստացիոնար բուժում է ստանում 59 մարդ։

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8542 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2767 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 31 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ