Գլխավոր էջ Գլխավոր «Պատվաստվել կարելի է կորոնավիրուսով վարակվելուց արդեն 14 օր անց»․ ՀՎԿԱԿ

«Պատվաստվել կարելի է կորոնավիրուսով վարակվելուց արդեն 14 օր անց»․ ՀՎԿԱԿ

575
0

Ինչպես հայտնի է, առողջապահության նախարարությունից նախկինում հայտնել էին, որ վարակվելու դեպքում անձը կարող է պատվաստվել 3 ամիս անց։ Եվ, կարծես, շատ քաղաքացիների մոտ տպավորվել էր այն կարծիքը, որ մինչև 90օր լրանալը ուղղակի հակացուցված է պատվաստվել։ Սակայն, դա այդքան էլ այդպես չէ։ Ինչպես նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքէջում՝ պատվաստվել կարելի է կորոնավիրուսով վարակվելուց արդեն 14 օր անց, եթե չունի սուր կլինիկական նշաններ, պարզապես չպատվաստված անձը 90 օր ազատվում է 7օրյա պարբերականությամբ գործատուին ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելուց։

«COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված անձը COVID-19-ի ցանկացած շտամով, այդ թվում` «Օմիկրոնով» հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը»,- նշված է ՀՎԿԱԿ-ի հրապարակման մեջ։

Այսպիսով, շատ անձինք, որոնք վարակվել էին, և մտածում, որ դեռ 3 ամիս ժամանակ ունեն պատվաստվել-չպատվաստվելու որոշումը կայացնելու համար, հիմա, այլև դա խնդիր կամ արդարացում չէ։ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ նշել է, որ նոր ի հայտ եկող շտամերի պարագայում հնարավորինս շուտ պետք է պատվաստվել, նույնիսկ հիվանդանալուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստվելով անձն ավելի պաշտպանված է լինում։

Սակայն, այն, որ վարակվելուց հետո 90օր դեր չանցած անձը կարող է պատվաստվել, որքան էլ ասում են, որ ի սկզբանե այդպես է եղել, շատ քաղաքացիների համար զարմանք է առաջացրել։ Ուստի, մի կողմից ասվում է՝ պատվաստվել՝ պաշտպանված լինել, մյուս կողմից էլ խոսվում է կրկնավարակների մասին, որը նույնպես սկսել է արդի խնդիր հանդիսանալ, նույնիսկ պատվաստումային գործընթացի շրջանում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ