Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր գործոններն են ազդում COVID-19-ի ծանր ընթացքի վրա

Ո՞ր գործոններն են ազդում COVID-19-ի ծանր ընթացքի վրա

178
0

Միչիգանի համալսարանի եւ Կոլորադոյի համալսարանի գիտնականները պատմել են նոր գործոնների մասին, որոնք ազդում են COVID-19-ի ընթացքի վրա։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine-ում։

Մասնագետները վերլուծել են ավելի քան 2300 պացիենտների տվյալներ, որոնք հոսպիտալացվել են կորոնավիրուսային վարակով 2020 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ինչպես պարզվել է, COVID-19-ի ընթացքի ծանրության վրա ազդում է այնպիսի սոցիալական գործոնների համակցություն, ինչպիսիք են հետազոտության մասնակիցների բնակության շրջանի միջին եկամուտը, նրանց կրթական մակարդակը։

Պացիենտները, ովքեր ապրել են ամենաաղքատ թաղամասերում, մեծ հավանականությամբ ունեցել են առողջական լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են կորոնավիրուսից: Օրինակ, նրանց մոտ արյան մեջ թթվածնի մակարդակը ցածր է եղել եւ նրանք ԹԱՕ սարքերի կարիք են ունեցել։

Փորձագետների կարծիքով՝ այս ուսումնասիրությունը կօգնի պետական ​​մարմիններին կենտրոնանալ կարիքավոր շրջանների վրա եւ ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ