Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի բուժման նոր մեթոդ է հայտնաբերվել

Քաղցկեղի բուժման նոր մեթոդ է հայտնաբերվել

280
0

Նոր Զելանդիայի գիտնականները  հաստ աղիի քաղցկեղի դեմ նոր միջոց են  գտել։ Այս մասին հայտնում է Medical Express-ը։ Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրության հիմնական առարկան արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներն են եղել։

 

Գիտնականները հետազոտել են քաղցկեղածին հյուսվածքների և այդ դեղամիջոցների փոխազդեցությունը և պարզել  են, որ  այդ դեղամիջոցները նվազեցնում են քաղցկեղածին հյուսվածքների ակտիվությունը։

Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և հաջողության դեպքում մարդկությանը հասանելի կլինի հաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը հիմնված կլինի ոչ թանկարժեք և քիչ հակազդեցություն ունեցող դեղորայքի կիրառման վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ