Գլխավոր էջ Նորություններ Արցախում կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել

223
0

Փետրվարի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարված 255 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք։ Վարկակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան մեկ դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի։

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2621 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ