Գլխավոր էջ Գլխավոր Ուսանողները համալսարան չգնալ չեն կարող, բայց կարող են չայցելել հանրային վայրեր․ ԱՆ...

Ուսանողները համալսարան չգնալ չեն կարող, բայց կարող են չայցելել հանրային վայրեր․ ԱՆ մամուլի քարտուղար

560
0

Ինչպես գիտենք, Առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտներ, մշակութային միջոցառումներ, թանգարաններ, թատրոններ մուտքն ապահովվում է միայն այն անձանց համար, որոնք կներկայացնեն ՊՇՌ թեստավորման կամ պատվաստման QR կոդերը։ Ոորոշումը չի վերաբերում հանրային տրանսպորտին, մոլերին և այլ խանութ-սուպերմարկետներին։ Սակայն, բացառություն են կազմում նաև համալսարանները և այլ ուսումնական հաստատությունները։ Դասախոսները և մյուս այլ աշխատակիցները, ԱՆ-ի մեկ այլ որոշման համաձայն՝ աշխատանքի ներկայանում են նույն այդ պատվաստման կամ թեստավորման QR կոդերով, սակայն ուսանողների համար նման սահմանափակում չկա։

Պետք է փաստել, որ համալսարաններում մարդկային կուտակումներն անհամեմատ շատ են, ինչպես նաև ուսանողները եթե թանգարան կամ թատրոն կայցելեն մի քանի ժամով, ապա դասի ժամանակ միմյաց կողքին նստած անցկացնում են ավելի շատ ժամեր, թեկուզև՝ դիմակով։ Այս դեպքում, որտե՞ղ է տրամաբանությունը, ինչու՞ է ուսանողը պարտավորվում տվյալ QR կոդը ներկայացնել 30ր թանգարան այցելելու համար, սակայան 4-5 ժ համալսարանում տասնյակից ավել ուսանողների հետ դասի նստելու համար՝ ազատվում վերջիններիս պահանջից։

«Մենք այս կանխարգելիչ միջոցներով` կոնկրետ QR կոդերով, չենք կարող և չենք էլ հասնում նրան, որ 100%-անոց կանխարգելում կամ պաշտպանում ապահովենք։ Մենք փորձում ենք սահմանափակումները տրամաբանության և այն շրջանակներում կիրառել, որ քաղաքացու գրպանին և շարժունակությանն այդքան էլ չվնասի։ Նույն տրամաբանությամբ, QR կոդերը չենք պահանջում օրինակ` հացի կամ մթերային խանութ մտնելու ժամանակ, դրանով իսկ մենք լուրջ խոչընդոտ կհանդիսանանք օրական կարևոր ու պարտադիր շարժի համար։ Նույնը, համալսարան կամ այլ ուսումնական հաստատության դեպքում, իրենք չեն կարող չգնալ դասի, բայց կարող են օրինակ՝ չգնալ ժամանցի վայրեր, գոնե այս դեպքում կարողանանաք ինչ-որ չափով այդ ֆիլտրը մեր կողմից օգտագործել»,- այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ փորձում են չսահմանափակել շատ քաղաքացիների շարժը, իրավունքները, բայց միևնույն ժամանակ այս ֆիլտրերի որոշակի և ճիշտ օգտագործման պայմաններում կկարողանան վերահսկելի դարձնել համաճարակային իրավիճակը։

Սակայն, հիշեցնենք, որ աշխատող անձանց առջև դրված է սահմանափակում, և ըստ էության՝ նրանք ևս աշխատանքի չգնալ չէին կարող, իսկ ինչու՞ նույն սահմանափակումը չի գործում ուսումնական հաստատություններում․ «Մենք ամենուր չենք կարող այս ֆիլտրը այնպես խիստ սահմանել, ինչպես մյուս երկրներում է։ Մենք հաշվի առնելով մեր երկրում տնտեսական իրավիճակը և այլն, այդ սահմանափաումները չընդհանրացրինք»,- ընդգծեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ