Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր հյութն է դանդաղեցնում ծերացումը

Ո՞ր հյութն է դանդաղեցնում ծերացումը

207
0

Բնական հյութը, որը կարող եք ինքնուրույն պատրաստել տանը, կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լորա Բուրակը։

 

Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը՝ սննդաբանն առաջարկում է հյութի մեջ ավելացնել կանաչի եւ բանջարեղեն՝ սպանախ, կաղամբ եւ վարունգ։ Մասնագետի խոսքով՝ այս բաղադրիչները պարունակում են հակաօքսիդանտներ եւ A եւ C վիտամիններ, որոնք նպաստում են կոլագենի արտադրությանը, որն օգնում է պահպանել մազերի ու եղունգների առողջությունն ու ամրությունը։

 

Հյութին կաղամբ ավելացնելը, ըստ սննդաբանի, կօգնի բարելավել սրտի առողջությունը, մինչդեռ սպանախը կօգնի նվազեցնել արյան ճնշումը:

 

Սննդաբանը հավելել է, որ ավելի լավ է՝ հյութեր չխմել, այլ ուտել ամբողջական բանջարեղեն ու մրգեր։ Եթե չկա նման հնարավորություն, ապա ձեր կողմից պատրաստված բնական հյութն օրվա ընթացքում կապահովի բավարար քանակությամբ վիտամիններով։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ